«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Չի կարող ալիևյան պարտադրված սահմանադրությունը լինել միայն քաղաքական գործիչների գործը

Չի կարող ալիևյան պարտադրված սահմանադրությունը լինել միայն քաղաքական գործիչների գործը
05.11.2026 | 14:19

12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի

համաձայնության արդյունք չէ։ Ինձ համար երեկվա համախմբման պրոցեսը ոչ թե քաղաքական է, այլ՝ համազգային: Չի կարող ալիևյան պարտադրված սահմանադրությունը լինել միայն քաղաքական գործիչների գործը, չի կարող ՀՀ և մեր երեխաների ապագան չհետաքրքրել բժիշկներին և դասախոսներին, դերասաններին և երաժիշտներին, տեղեկատվական տեխնոլոգիայի մասնագետներին և ուսանողներին, վարորդներին և շինարարներին…

Բազմիցս նշել եմ, որ երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել և չեմ զբաղվելու: Երբեք որևէ կուսակցության չեմ անդամակցել և չեմ պատրաստվում դավաճանել իմ սկզբունքներին: Միշտ քմծիծաղով եմ վերաբերվել նաև պաթոսին, այդ իսկ պատճառով որևէ կոչ չեմ անելու միանալ կամ չմիանալ այդ հայտարարությանը: Ես, որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի և մարդ, որը չունի և երբևէ չի ունեցել որևէ պաշտոնի հավակնություն, պարզապես ուզում եմ ապրել Հայաստանում, ոչ թե՝ «արևմտյան Ադրբեջանում»:

Ընտրությունը ձերն է:

Կարեն Քոչարյան

Դիտվել է՝ 2187

Մեկնաբանություններ